Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հույս ունի, որ թե՛ իր, թե՛ հավաքականի մյուս անդամների գոտեմարտերի վերաբերյալ արդար որոշումներ կկայացվեն։ Փարիզում լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը՝ անդրադառնալով իր, Սլավիկ Գալստյանի և Արսեն Հարությունյանի վերաբերյալ մրցավարների կայացրած որոշումներին։ «Զգացողություն ա, որ մեր հավաքականի […]