Զինծառայության պատճառով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտը կդառնա անվճար
Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Նախատեսվում է հանրային տրանսպորտն անվճար դարձնել նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ «Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել […]