Ունենք 2202 գրանցված սարքավորում, բյուջե է մտել 42մլն 358 հազար դրամ. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում առանց թույլտվության տեղադրված ինքնասպասարկման սարքավորումների գրանցման գործընթացին։ «Ընդամենը 468 սարքավորում է մնացել, որ դեռ գրանցում չի ստացել։ Արդեն շատ ժամանակ է անցել, և եթե մարտ ամսվա ընթացքում վերջնական չի լուծվում, պետք է խնդրեմ պարոն Բաբայանին իր թիմով գնալ, հավաքել այդ սարքավորումները, առգրավել ու պահել։ Այսպես էլ կամփոփենք այս […]