2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7․4%։ Առևտրի շրջանառությունն աճել է 18%-ով, Շինարարությունը՝ 14․9%-ով, Արդյունաբերությունը՝ 7․6%-ով, Ծառայությունները՝ 6․3%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4.5%–ով։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով, որից՝ արտահանումը՝ 73․9%-ով, ներմուծումը՝ 41․5%-ով։ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է նաև 0․2% գնաճ։