ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցելընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ու […]