Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին: Բանակցությունների ամենաէական արդյունք, թերեւս, կարելի է համարել այն, որ Թուրքիան վերաստանձնում է Կոսովոյում Հյուսիս-ատլանտյան դաշինքի սահմանափակ զորախմբի հրամանատարությունը: Ռյուտեն, ընդ որում, կմասնակցի դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որ Անթալիայում կմեկնարկի մայիսի 14-ին եւ կշարունակվի հաջորդ օրը, երբ գործընկերներին կմիանա ԱՄՆ […]