Լրահոս
14.03.2023

Անվտանգային ճարատարապետությունը, որը մենք կառուցել ենք․ վարչապետ

Անվտանգային ճարատարապետությունը, որը մենք կառուցել ենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Թիվ 1-ի հարցին։

-Պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ մենք ապրում ենք փլուզվող աշխարհակարգերի ժամանակաշրջանում, և քանի որ մեր անվտանգային համակարգը հիմնականում մինչ այժմ հյուսված է եղել ՀԱՊԿ-ի շուրջ, փորձագիտական շրջանակների ամենալուրջ մտահոգությունը նրանում է կայանում, որ այլընտրանքային անվտանգային համակարգի բացակայությունը մեզ թույլ չի տալիս ավելի կոշտ քայլերի գնալ այս հարցում։
Կխնդրեի ներկայացնել, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի համար այլընտրանքային անվտանգության համակարգ ունենալու հարցում

Կխնդրեի ներկայացնել, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի համար այլընտրանքային անվտանգության համակարգ ունենալու հարցում։

-Գիտե՛ք, այլընտանքային բառն ինձ դուր չի գալիս, որովհետև անվտանգային համակարգը՝ անվտանգային համակարգ է։ Մենք այո՛ խնդիր ունենք անվտանագային համակարգում և իմիջայլոց Կառավարության զեկույցում, որին հղում արեցի, այդ հարցերին անդրադարձ կա և գնահատականները տրված են։

 Ռազմավարական իմ պատկերացումը՝ ես խոսում, բարձրացնում եմ անվտանգության երաշխիքների հարցը, իսկ ի՞նչն է, որ կարող է երաշխավորել մեր անվտանգությունը, միայն  մի բան կա, որ կարող է երաշխավորել մեր անվտանգությունը՝ դա խաղաղությունն է, ուրիշ ոչ մի բան չի կարող երաշխավորել և մենք պետք է սա շատ լավ հասականանք, իսկ խաղաղություն հնարավոր է, եթե մենք ի վիճակի լինենք տարածաշրջանում մեր հարաբերությունները փոխել կամ լավարկել։ Ավելի լավը դարձնել մեր հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները Վրաստանի հետ կարող են էլ ավելի լավը լինել՝ տնտեսական իմաստով, նույնն էլ Իրանի հետ, չնայած օբյեկտիվ սահմանափակումներ կան։ Հիմա օրինակ, Ադրբեջանն ուզու՞մ է, որ այդպես լինի, Ադրբեջանը չի ուզում, գիտե՞ք ինչու չի ուզում, որովհետև ինքն ասում է՝ իմ ինչի՞ն է պետք խաղաղությունը, ոնց որ թե ես ռազմական գերակայություն ունեմ և ինձ հետևաբար ինչի՞ համար է պետք խաղաղությունը։

Մեծ հաշվով լավ չէ, որ ես այսպիսի բաներ ասեմ, բայց պարտավորություն է և շատ կարևոր է այս խոսակցությունը, նրբությունները, և՛ դուք, և՛ մեր հանրությունը իմանան։ Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք Ադրբեջանի դիրքորոշումները՝ դիվանագիտական բառամթերքի տողերի տակ ի՞նչ է թաքնված, թաքնված է հետևյալը՝ մենք պատերազմը հաղթել ենք, էլ ինչ կա ընդհանրապես բանակցելու, ինչ ասում ենք՝ պետք է ընդունեք, ստորագրեք։ Մենք դրա հետ համաձայն չենք, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ անվտանգության երաշխիքը կարող է լինել միայն խաղաղությունը, այո՛ խաղաղություն Ադրբեջանի հետ, հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, հարաբերությունների էլ ավելի բարձր մակարդակի շփում Իրանի և Վրաստանի հետ, առաջին հերթին մեր ֆունդամենտալ և պատմական տարածաշրջանում։

Նախորդ անգամ խոսել ենք այս մասին, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մենք՝ մեր պատամական տարածաշրջանը մեզ օտար ենք համարում և սրանից բազմաթիվ խնդիրներ են առաջանում, և եթե դուք ուշադիր լինեք սոցիալ հոգեբանական այսպիսի բաներ կան, որ ինքներս մեր մեջ կա և դա տարածաշրջանային է։ Մենք արհամարհանքով և քամահրանքով ենք վերաբերվում նույնիսկ մեր ունեացած այդ հատկություններին։

Սա ուղիղ կապ չունի չունի Ձեր տված հարցի հետ, բայց գենետիկ, պատճառահետևանքային մակարդակում կապ ունի։ Մենք պետք է արձանագրենք, որ ունենք պրոբլեմ՝ անվտանգային ճարատարապետությունը, որը մենք կառուցել ենք, չի աշխատել, եթե շատ անկեղծ լիենք՝ իմացել էլ ենք, որ չի աշխատելու։ Հիմա եկեք նայենք նախկին իրադարձություններ, ելույթներ, հարցազրույցներ կտեսնենք, որ մեծ հաշվով, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, բայց հիմա մենք այդ փաստի հետ առերեսվում ենք և պետք է մտածենք, թե ինչ անենք և մենք ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն փորձում ենք հաստատել բազմաթիվ այլ երկրների հետ և դրանից գաղտնիք առնվազն մեր դաշնակիցների համար չենք ստեղծում։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան