Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են […]