1․Շակալների խրախճանքը Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի, տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»֊պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը… չգիտես ինչի։ Կարելի էր նաեւ արհամարհել։ Տգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս։ Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է […]