Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան, «մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։ Նշվել է, որ այս առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային […]