ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե։ Այն կգլխավորի վարչապետի գլխավոր խորհրդականը, կոմիտեի կազմում են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԱԳ փոխնախարարը, Առողջապահության փոխնախարարը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, Ոստիկանության պետը, ՏԿԵ փոխնախարարը, Ֆինանսների […]