Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների և ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 92,000 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ առնվազն 71,000 բնակելի շենք։ Այդ մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիր Հոսեյն Կոլիվանդի։ «Ցավոք, մինչ օրս հարձակումների հետևանքով վնասվել է 92,662 քաղաքացիական կառույց, որոնցից 71,256-ը բնակելի շենքեր են», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա պետական հեռուստատեսությամբ։ […]