Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ գոհ չէ: Ավելի վաղ նկատել էինք, որ Էր-Ռիյադի «պայմանավորվածություններն օդից կախված են մնում», որովհետեւ ռուսական կողմի նախապայմանները գործնականում կամ հնարավոր չէ իրականացնել, կամ պահանջում են տեւական եւ շատ բծախնդիր քննարկումներ: Խոսքը, մասնավորապես, գյուղմթերքների եւ հանքային պարարտանյութերի արտահանման արգելքների վերացման մասին […]