Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում ընթացող գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել․ Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, […]