Մարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներ
2008թ. «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում շարունակվում են ծավալուն քննչական և փորձագիտական գործողությունները։ Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ փորձաքննության են հանձնվել Զինված ուժերի ու իրավապահ կառույցների հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներ։ Ըստ գլխավոր դատախազության, ուսումնասիրության են ենթարկվել զինված ուժերում հաշվառված 93 միավոր «ԱԿ-74» տեսակի, 23 միավոր «ԱԿՍ74ՈՒ» տեսակի (5,45 մմ տրամաչափի) «Կալաշնիկով» ինքնաձիգեր, ինչպես […]