ՀՀ ընտրական համակարգը բացառում է որևէ միջամտություն. Հովակիմյան
Նախկին ԿԸՀ գործունեությանը, նախկին ընտրություններին զերծ կմնամ անդրադառնալուց, որովհետև այդ բոլոր գնահատականները, ըստ էության, քաղաքական են: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, չեզոքությունը խախտած կլինեմ, եթե որևէ կերպ անդրադառնամ նախկին ԿԸՀ-ների գործունեությանը: Այսպես պատասխանեց ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում նախկին ԿԸՀ միջամտությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Իր խոսքում Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց […]